ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Մենք գալիս ենք»

«Մենք գալիս ենք»
10.04.2012 | 00:00

Սկսվեց հանրությանը շռայլ խոստումներով «կերակրելու» շրջանը: Շտապողներն ընդդիմադիրներն են: Երեկ միանգամից երկու ընդդիմադիր ուժեր՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», իրենց նախընտրական ծրագրի մեկնարկը տվեցին: Ի դեպ, վերջիններս լավ սկիզբն ապահովել էին ազգային երգ-երաժշտությամբ:

«Մենք նախորդ հինգ տարիներին ամեն ժամ մեր բնակիչների հետ ենք եղել, ծառայել ենք բոլորին: Այս անգամ էլ ենք ծառայելու մեր հասարակությանն ու ժողովրդին: Դրա համար պետք է առնվազն 50 տոկոս ձայն հավաքենք, և «Մենք գալիս ենք»,- համոզված հայտարարել է Անահիտ Բախշյանը: Իսկ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկը տվեց «բոլորին ներելով»: «Ընդմիշտ պատասխանում եմ չարախոսներին, կեղծ հայրենասերներին` մենք գործ ունենք անելու և անելու ենք այն միասին ու ի հեճուկս նրանց: Ես բոլորին ներում եմ հիմիկվանից սխալ խոսքերի համար: Թող իմանան, որ «Ժառանգության» թիմը հայ ժողովրդի, հայաստանցու թիմ է»,- նշել է նա:

Իսկ ՀՅԴ-ն խոսել է իշխանափոխությունից ու իր բարեփոխումներից: «Փաստ է, որ անկախությունից ի վեր չենք ունեցել իշխանություն, որ լիարժեքորեն ծառայի իր ժողովրդին: Այն ավելի շատ ծառայել է իշխանության նեղ շրջանակներին: Այդ ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Ոչ թե պրիմիտիվ իշխանափոխություն՝ մի քանի մարդկանց անուններ փոխելով, այլ ամբողջական իշխանափոխություն»,- ընդգծել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է գործող վարչախմբի և սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն: «Մենք մինչև հիմա ունեցել ենք երեք նախագահ, ու այդ ողջ շրջանում այդ համակարգը պահպանվել է մինչև վերջ»,- շեշտել է Ռուստամյանը՝ ներկայացնելով դաշնակցական «աքսիոմը». «Ընտրությունները պետք է դառնան իշխանության փոփոխության միջոց»:

Ի դեպ, «Ժառանգության» ծրագրի շնորհանդեսին ներկա չեն եղել «Ազատ դեմոկրատներից» Արարատ Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Լարիսա Ալավերդյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ